Դիարբեքիրում քուրդ զինյալները հարձակում են իրականացրել
Թուրքիա
Դիարբեքիրի Լիջե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են իրականացրել Ուչադամլար գյուղի պահապանների' քորուջուների վրա: Հարձակման ժամանակ օգտագործվել է նաև հրթիռ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Փոխհրաձգության հետևանքով սպանվել է երկու քորուջու, մեկը վիրավորվել է:
Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով Լիջեում լայնածավալ գործողություններ են սկսվել, որին մասնակցում են նաև ուղղաթիռներ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան