Երկու ինքնաթիռ է հարկադիր վայրէջքի ենթարկվել ԱՄՆ նախագահի նստավայրի օդային տարածքում
ԱՄՆ
Երկու ինքնաթիռ է հարկադիր վայրէջքի ենթարկվել ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից: Ինքնաթիռները կանգնեցվել են ԱՄՆ նախագահի նստավայր Քեմփ Դեվիդի օդային տարածքում, որտեղ տեղի է ունենում Մեծ ութնյակի գագաթնաժողովը:
Ինքնաթիռների հետ կապված միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, այն պահին, երբ նախագահ Բարաք Օբաման Քեմփ Դեվիդում դիմավորելիս է եղել ժամանող բարձրաստիճան հյուրերին: Առաջին ինքնաթիռի չվերթը կանգնեցնելու համար օդ է բարձրացվել F-15 կործանիչը, որից 15 րոպե անց երկնքում է հայտնվել օդային տարածքը խախտած երկրորդ ինքնաթիռը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)