G8-ի երկրների առաջնորդները կոչ են արել դադարեցնել բռնությունները Սիրիայում
Աշխարհ
Մեծ ութնյակի երկրների առաջնորդները կոչ են արել դադարեցնել բռնությունները Սիրիայում և հայտարարել են Քոֆի Անանի ծրագրին իրենց աջակցության մասին, հաղորդում է BBC-ն:
«Մենք շարունակում ենք սարսափել Սիրիայում տեղի ունեցող արյունալի իրադարձություններից, հումանիտար ճգնաժամից, մարդու իրավունքների լուրջ և համակողմանի խախտումներից: Սիրիական կառավարությունն ու բոլոր կողմերը պետք է անհապաղ և ամբողջությամբ իրականացնեն Արաբական երկրների լիգայի ու ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ներկայացրած ծրագրով իրենց պարտավորությունները, այդ թվում՝ անհապաղ դադարեցնեն բռնությունը՝ հակամարտության քաղաքական կարգավորման համար պայմաններ ապահովելու նպատակով, ինչը կբերի ժողովրդավարական քաղաքական համակարգի ստեղծման»,- ասված է Մեծ ութնյակի հայտարարությունում:
Բացի այդ, Մեծ ութնյակի երկրները սիրիական կառավարությանը կոչ են արել հումանիտար կազմակերպություններին երկիր մուտք գործելու հնարավորություն ընձեռել և իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի առաքելության դիտորդներին:
Հիշեցնենք, որ Մեծ ութնյակի գագաթնաժողովն անցկացվել է ուրբաթ և շաբաթ օրերին՝ ԱՄՆ նախագահի նստավայրում (Քեմփ Դևիդ):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)