Գյուղատնտեսությունն արձանագրել է գերաճ
Տնտեսություն
Անցած 9 ամսվա ընթացքում գյուղատնտեսությունն արձանագրել է 115,3 տոկոս գերաճ, որից անասնաբուծության ոլորտում նկատվել է 101,5 տոկոս աճ. «Պետք է ուրախությամբ նշեմ, որ նախորդ տարվա գյուղատնտեսության 14 տոկոս աճը մենք կարողացել ենք պահպանել և 15 տոկոսի էլ աճ ենք ապահովել»,– այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը։
Գրիշա Բաղյանը նշեց, որ տարվա սկզբին ստեղծվել են նախադրյալներ, որոնք հիմք են հանդիսացել այս տարի արձանագրելու անասնամթերքի արտադրության աճ։ Ըստ տեղակալի՝ նոյեմբերի մեկի տվյալներով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի աճն ավելացել է 3000–ով և կազմել է 574,5 հազար, ոչխարների և այծերի գլխաքանակը ավելացել է 35 հազարով և կազմել է 568,5 հազար գլխաքանակ։ Խոզերի գլխաքանակն ավելացել է 5 հազարով և կազմել շուրջ 120 հազար գլխաքանակ։ Նախարարի տեղակալը նշեց, որ այս ամենը նաև գյուղատնտեսության նախարարության ջանքերի շնորհիվ է։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում