Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Լևոն Տեր-Պետրոսյանի «արքայական խաղի» նոր «զոհը»

Վերլուծական

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ երկու հայտարարությամբ: Առաջին նախագահի նախօրեի հայտարարությունն ուներ հակակոռուպցիոն բնույթ: Տեր-Պետրոսյանի առաջարկությունների մասնագիտական գնահատականը վերապահենք մասնագետներին, իսկ մենք նկատենք, որ առաջին նախագահի օրակարգում առաջնային են դարձել տնտեսական խնդիրները, որոնք այնքան էլ մեծ տեղ չեն ունեցել քաղաքական գործչի նախորդ տարիների ելույթներում:

Ենթադրել կարելի է, որ Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունների ժամանակագրությունն ու բովանդակությունը պայմանավորված են կառավարության փոփոխությամբ, գուցե նաև անձնավորված են՝ պայմանավորված վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմամբ:

Տարբեր պատճառներով կառավարության փոփոխությունը խախտել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական անդորրը: Մի քանի ենթադրություն կարող ենք անել, որոնցից յուրաքանչյուրը որոշակի հիմք ունի: Ըստ ամենայնի՝ անցած ամիսներին առաջիկա ընտրությունների և հետընտրական կոնֆիգուրացիայի հարցերում որոշակի պայմանավորվածություններ են եղել Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև ու հիմա վերջինս կարծում է, որ նոր «խաղացողի» հայտնվելով վտանգված են ստատուս քվոն և այդ պայմանավորվածությունները: Ընդ որում՝ այս վարկածի տրամաբանությունը շատ հստակ է. եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը հաջողում է, ապա իշխանությունը «քաղաքակրթվում» է սեփական ուժերով և առաջիկա ընտրություններում ամենևին չի ունենալու Տեր-Պետրոսյանի թիմի շնորհիվ «քաղաքակրթվելու» անհրաժեշտությունը:

Կարեն Կարապետյանի ձախողումը, սակայն, դարձյալ չի տեղավորվում Տեր-Պետրոսյանի ծրագրերում, որովհետև դա ինքնաբերաբար ենթադրելու է քրեաօլիգարխիայի ռևանշ՝ վերջնականապես չեղարկելով Սարգսյան-Տեր-Պետրոսյան պայմանավորվածությունները:

Ստեղծված իրավիճակում Տեր-Պետրոսյանն ընտրել է միջանկյալ լուծում. նա որոշել է զրոյացնել Կարեն Կարապետյանի քաղաքական նշանակությունը՝ աննշան դարձնելով նրա հնարավոր հաջողության կամ ձախողման հետևանքները:

Կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում առաջին նախագահը հրապարակավ կառավարության համար սահմանելու է այնպիսի նշաձող, որն անհաղթահարելի կլինի Կարեն Կարապետյանի կաբինետի համար: Քաղաքական այս կամպանիան Տեր-Պետրոսյանն իրականացնելու է անձամբ, շրջանցելով ՀԱԿ-ին, որովհետև հասկանում է, որ իր հարազատ կուսակցության ուժերից վեր է անգամ կառավարության շենքի պահակի հարցը լուծել: 

Ըստ մեկ այլ վարկածի՝ Տեր-Պետրոսյանի «տնտեսական ակտիվությունը» Սերժ Սարգսյանի հետ նրա ունեցած պայմանավորվածությունների անքակտելի մասն է: Ըստ այս թեզի՝ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը պայմանավորվել են վերացնել այն խոչընդոտները, որոնք կարող են խանգարել համատեղ պլանների իրականացմանը: 

Եթե այս տրամաբանությունը կյանքի իրավունք ունի, ապա Տեր-Պետրոսյանը հենց այն հրապարակային «մահակն» է, որը կախված է Կարեն Կարապետյանի գլխին, եթե նա ժամանակի ընթացքում հանկարծ որոշի ինքնուրույն գործել՝ Սերժ Սարգսյանի ազդեցությունից դուրս:

Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանն անցած ութ տարիներին ապացուցել է, որ կարողանում է հընթացս դաշնակիցներ փոխել, երկխոսել Սերժ Սարգսյանի հետ, ապա եռյակ-քառյակ ֆորմատով պահանջել նրա հրաժարականը: Ամեն դեպքում՝ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի տիրապետում են շախմատին և առայժմ շախմատային տախտակի վրա իրենց պատկերացնում են միայն «արքայի» կարգավիճակում: Այդ «արքաների» առանձնահատկությունն ու մյուս խաղաքարերի ողբերգությունն այն է, որ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանն իրենց շրջապատներում միայն «զինվորների» են տեսնում, որոնցից յուրաքանչյուրը կարող է զոհաբերվել ցանկացած պահի:

Սա շատերին պետք է մտահոգի, հատկապես՝ Կարեն Կարապետյանին:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված