Դպրոցականների տեղափոխող 6 ավտոբուս են բախվել միմյանց՝ ԱՄՆ–ում
ԱՄՆ
ԱՄՆ–ի Ջորջիա նահանգում դպրոցականներ տեղափոխող 6 ավտոբոս է բախվել իրար, ինչի պատճառով վիրավորվել է 65 մարդ, հաղորդում է CNN–ը։
Վթարը տեղի է ունեցել շաբաթ կեսօրին։ Երեխաները ավտոբուսներով նահանգի արևելյան Բերք շրջանից թեմատիկ էքսկուրսիա անցկացնելու նպատակով ուղևորվելիս են եղել նահանգի վարչական կենտրոն համարվող Ատլանտա քաղաքի արևմտյան հատվածը։
Տեղի ոստիկանության փոխանցմամբ, վթարի պատճառը եղել է դիմացի ավտոբուսի արգելակային համակարգի խափանումը, որը շղթայական վթարի իրավիճակի ստեղծել։ Առնվազն 65 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնից մեծ մասը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)