Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Հոմոֆոբները խայտառակում են Հայաստանի Հանրապետությունը

Վերլուծական

Ավարտվող շաբաթվա ամեաքննարկվող թեման, համենայնդեպս՝ սոցցանցերում, DIY ակումբի պայթեցումն ու դրա վերաբերյալ տարբեր գործիչների, կազմակերպությունների ու քաղաքացիների հայտարարություններն էին:

Բայց նախ հիշենք իրադարձությունների զարգացման հաջորդականությունը. Նախ DIY ակումբը գիշերով պայթեցվեց, ապա ոստիկանությունը ձերբակալեց պայթեցնողներից երկուսին, հետո ակումբի տնօրեն Ծոմակը հայտարարեց, որ երիտասարդների ազատ արձակման դիմաց գրավը վճարել են ՀՅԴ-ականները, ապա պարզվեց, որ խոսքը ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի մասին է: Դրանից անմիջապես հետո DIY ակումբը, որի հիմնական այցելուներն արտասահմանցիներ են, հռչակվեց նույնասեռականների հավաքատեղի և խնդիրը միաժամանակ և՛ քաղաքականացվեց, և ստացավ գաղափարական նշանակություն:

Արծվիկ Մինասյանը ոչ միայն չհերքեց հանցագործություն իրականացրած անձանց ազատության դիմաց գրավ վճարելու մասին լուրերը, այլև հայտարարեց, որ «այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով»՝ հավելելով, որ «Ծոմակի տեսակը ոչնչացնում է հայ ազգը»:

Facebook-ի օգտատերերի մի մասն Արծվիկ Մինասյանի հայտարարությունները միանգամից որակեց «ֆաշիստական» և «նացիստական» (ի դեպ, ակումբի վրա հարձակում կատարած անձանցից երկուսը հետագայում հայտարարեցին, որ իրենք իրոք ֆաշիստական գաղափարների կրողն են: Ավելին՝ որոշ ժամանակ անց ակումբի պատերին հայտնվեց ֆաշիստական Գերմանիայի հայտնի սիմվոլը՝ սվաստիկան), հակառակ կարծիքն ունեցողներն էլ վերջինիս ֆաշիզմի մեջ մեղադրողներին հռչակեցին «ազգի դավաճան», «բարոյական խեղված նկարագիր ունեցողներ» և այլն: Համաշխարհային դավադրության տեսության կողմնակիցների կարծիքներն էլ տարամիտվեցին: Նրանցից մի մասը կասկածներ էր հայտնում, որ ակումբի պայթեցումը ՀՅԴ-ի նկատմամբ իշխանական պրովոկացիա էր, մյուս մասն էլ ավելի հեռուն գնաց՝ միջադեպում տեսնելով ռուսական, պարսկական, Արևմտյան և այլ բազմապիսի ձեռագրեր: Երրորդներն էլ համոզմունք հայտնեցին, որ սա իշխանությունների կազմակերպած պրովոկացիան է, որի նպատակը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հասարակության ուշադրության շեղումն է: Վերջիններիս կարծիքը համընկնում էր մի բանում. սա շատ լավ ծրագրված պովոկացիա է:

Արծվիկ Մինասյանի հայտարարություններին հաջորդեց մեկ այլ ՀՅԴ-ական՝ Նվարդ Մանասյանի հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին, որտեղ վերջինս ասել էր, թե «ՀՅԴ-ն դեմոկրատական, սոցիալիստական կուսակցություն է, որ գործում է ՀՀ Սահմանադրության համաձայն, որը և արգելում է այլատյացությունը, ուստի անհնար է նման կուսակցությանը մեղադրել նացիոնալիստական լինելու մեջ»: Մանասյանը ասել է նաև, որ DIY-ի խնդիրը քաղաքական խնդիր չէ, այլ քրեական և իրավական գործընթացով պետք է լուծվի:

Ապա Արծվիկ Մինասյանը հանդես եկավ հայտարարությամբ, որոում դատապարտեց «ակումբի սեփականատերերի և նրանց աջակիցների կողմից երևույթի անհարկի քաղաքականացումը և հատկապես ՀՅԴ անվան շահարկումը»:

Սրան էլ հաջորդեց Հայ Հեղափոխական Դաշնակցության «Շանթ» Ուսանողական Միության հայտարարությունը, որում կազմակերպությունը անհանգստություն հայտնեց Երևանի DIY ակումբի պայթեցման վերաբերյալ և դատապարտեց «ատելության ու «անհանդուրժողականության դրդումով կատարված հանցագործ արարքը»:

Թեժ քննարկումները շարունակվում էին, և պատասխանելով գրող Վահան Իշխանյանի հարցին՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Facebook-ի իր էջում գրեց. «Ես չեմ կիսում իմ ընկեր Արծվիկ Մինասյանի՝ ձեր մեջբերած անձնական համոզումը, որովհետեւ գտնում եմ, որ մեր երկրում ոչ ոք՝ ո՛չ սովորական անհատ-քաղաքացի եւ կամ իշխանավոր-իրավապահ իրավունք չունի ուրիշի վրա բռնանալու»՝ հավելելով, որ «այլապես՝ եթե յուրաքանչյուրս իր կարծիքների, նախասիրությունների կամ ատելությունների համար սկսի բռնություն կիրառել աջ ու ձախ՝ կունենանք լրիվ քաոս եւ անիշխանություն, այլ խոսքով՝ կկորցնենք պետությունը, չի մնա հասարակություն, ժողովուրդ, ազգ եւ դրանց հետ կապված ամեն ինչը։ Ինչ-ինչ պատճառաբանություններով անհանդուրժողական մոտեցումով՝ չի կարելի ազատ քաղաքացիների արդար երկիր կառուցել»։

Թեմայի քննարկումից անմասն չմնացին նաև ՀՀԿ-ականները: Մասնավորապես, կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե «բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը։ Ես, որպես Հայաստանի քաղաքացի եւ ազգային-պահպանողական կուսակցության անդամ, միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը մեր երկրում այլասերության որջ ստեղծած եւ հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ»: Հայտնի լրագրող Ծովինար Նազարյանը հանդես եկավ Շարմազանովի սուր քննադատությամբ, որին ի պատասխան վերջինս լրագրողին մեղադրեց լայնախոհ չլինելու մեջ (պարադոքս!) և իր մոտեցումները հիմնավորեց Հին ու Նոր կտակարաններից մեջբերումների շարքով:

Բայց այս ամենի գագաթնակետը ՀՅԴ-ական գեներալ Արթուր Աղաբեկյանի հարցազրույցն եր, որում նա, խոսելով ակումբի պայթեցման ու նույնասեռականության մասին, ասում է. «մեր հասարակությունը, ինչ-որ իմաստով, այո, բավականին անտարբեր է արատավոր այս երեւույթի նկատմամբ, բայց նաեւ հպարտ ու ոգեւորված եմ, որ կան երիտասարդներ, ովքեր անհանդուրժող են հասարակությունն այլասերող համասեռամոլների, աղանդավորների, այլ շեղումներ ունեցող խմբերի հանդեպ»՝ հավելելով. «ես ողջունում եմ, որ հայ երիտասարդները ոչ միայն իրենց ահազանգն են հնչեցնում, այլեւ կոնկրետ քայլերով են պայքարում մեր ազգային արժեքներն ու հավատը խարխլող արատների դեմ: Վստահ եմ, որ արդյունքում շահելու է հայ ժողովուրդը, վերականգնվելու է մեր ինքնության կորցրած հատվածը»: Պարոն Աղաբեկյանն իր հարցազրույցում մի քանի անգամ խոսում է «հայի ինքնության» և նույնասեռականության՝ որպես արատավոր և այդ ինքնությանը վնասող մի բանի մասին՝ այդպես էլ, սակայն, չբացատրելով, թե ինչ ի նկատի ունի ինքը «հայի ինքնություն» ասելով:

Ակումբի պայթեցումն և հոմոֆոբիան դատապարտող հայտարարությամբ հանդես եկան մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր Amnesty International կազմակերպությունը:

Զարմանալի է, սակայն, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրական հայտարարություններով հանդես եկող քաղաքական գործիչներին սուր քննադատության արժանացնողները այդպես էլ չանդրադարձան հարցի իրավական կողմին:

Բանն այն է, որ գոյություն ունի մի հրաշալի փաստաթուղթ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, որի 14.1. հոդվածում ասված է.

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Եվ ահա, այն մարդիկ, որոնք հանդես են գալիս սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրական հայտարարությամբ, զբաղված են ոչ այլ ինչով, եթե ոչ՝ անարգելով ՀՀ Սահմանադրությունը: Մտահոգիչ է, որ այդ մարդիկ իրենց համարում են ազգի ու պետության, պետականության պաշտպան, տարբեր տարիներին զբաղեցրել և այժմ էլ զբաղեցնում են տարբեր պաշտոններ, սակայն չեն խորշում թքել Սահմանադրության վրա՝ իրենց դարակազմիկ ու հակամարդկային գաղափարներն առաջ տանելու համար:

Ավելին, գոյություն ունի նաև մեկ այլ փաստաթուղթ՝ Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին ՄԱԿ-ի հռչակագիրը, որը 2008-ի դեկտեմբերի 18-ին ներկայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և որի տակ Հայաստանի ներկայացուցիչը ստորագրել է: Հռչակագրում մասնավորապես ասվում է. «Մենք դատապարտում ենք մարդու իրավունքների ոտնահարումը՝ հիմնված սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության վրա, որտեղ էլ այն տեղի ունենա:… Մենք կոչ ենք անում պետություններին ապահովել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով կատարված մարդու իրավունքների ոտնահարումների հետաքննությունը, իսկ մեղավորներին՝ պատասխանատվության կանչել և հանձնել դատարանին»:

Գոյություն ունեն հարցին վերաբերող մի շարք այլ միջազգային փաստաթղթեր, որոնց տակ դրված է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի ստորագրությունը:

Իսկ վերջերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում, ասել էր. «Նույնասեռականների նկատմամբ խտրականությունը հարձակում է համամարդկային արժեքների վրա: Նույնասեռականներին, բիսեքսուալներին ու տրանսսեքսուալներին ես մի բան եմ ուզում ասել՝ դուք միայնակ չեք։ Խտրականության և բռնության դեմ ձեր պայքարը հանդիսանում է մեր ընդհանուր պայքարը։ Ցանկացած հարձակում ձեր վրա հարձակում է ՄԱԿ-ի համամարդկային արժեքների ուղղությամբ... Այսօր ես ձեզ հետ եմ... Ու ես բոլոր երկրներին ու ժողովուրդներին կոչ եմ անում հանդես գալ ձեր պաշտպանությամբ»:

Եվ հիմա հարց է առաջանում. մարդիկ, որոնք հանդես են գալիս ՀՀ Սահմանադրության և Հայաստանի ստորագրած միջազգային հռչակագրերի ոգուն և տառին հակառակ հայտարարություններով, գիտակցո՞ւմ են, որ իրենք ոչ միայն խայտառակում են Հայաստանի Հանրապետությունը, այլև հանցագործություն են կատարում… Բան Կի Մունի կոչն ու ելույթը գուցե ձեզ համար «ասնավանի չի», բայց ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պայմանագրերը դուք պարտավոր եք հարգել, պարոնայք:

Արթուր Մինասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված