Պակիստանում Twitter–ն արգելափակվել է
Աշխարհ
Պակիստանի իշխանությունների փոխանցմամբ՝ երկրի տարածքում արգելափակվել է Twitter–ը՝ այն պատճառով, որ կայքի ղեկավարությունը հրաժարվում է իր էջերից ջնջել այն նյութերը, որոնք Իսլամաբադում համարվում են մուսուլմաններին վիրավորող։
Twitter–ում հրապարակված հաղորդագրությունները, որոնք դարձել են վեճի առարկա, գովազդում են Facebook–ում անցկացվող Մուհամեդ մարգարեի նկարների մրցույթը, որը մուսուլմանները համարում են սրբապղծություն։
Մինչ այս պահը, սակայն, ո՛չ Twitter–ը և ո՛չ էլ Facebook–ը մեկնաբանություններ չեն արել այս միջադեպի հետ կապված։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ