Նախկին տղամարդը դուրս չի եկել գեղեցկության մրցույթի եզրափակիչ
Աշխարհ
Նախկինում տղամարդ՝ այնուհետև սեռը փոխած, Ջեննա Տալակովան, որը մասնակցել է Կանադայում անցկացված «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին, չի հաղթահարել եզրափակիչ փուլ դուրս գալու արգելքը։ Այս մասին հաղորդում է Canadian Press–ը։
Տալակովան ընդգրկվել է մրցույթի 12 ամենասիրուն մասնակիցների ցանկում, սակայն եզրափակիչի 5 մասնակիցների ցանկում չի հայտնվել։ Սեռափոխված «գեղեցկուհու» ներկայացուցիչը հայտնել է, որ նրա մասնակցությունն արդեն հաղթանակ է, քանի որ «նա ոչ թե ուղղակի մասնակից է, այլ նա քաղաքացիական իրավունքների պաշտպանության ջահակիր է»։
Վանկուվերում ծնված 23–ամյա շիկահերը տղա է ծնվել, այնուհետև 19 տարեկանում վիրահատության միջոցով փոխել սեռը։ «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմկոմիտեն Տալակովային մասնակցության թույլտվություն տալու համար փոփոխություն է կատարել մրցույթի կանոնադրության մեջ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ