19-ամյա ժամկետային զինծառայողը մահացել է ուսումնական վարժանքի ժամանակ
Հասարակություն
Այսօր Գյումրիի Նորավան թաղամասում տեղի է ունեցել 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Սարգսի Հարությունյանի հուղարկավորության արարողությունը, ով բանակ էր զորակոչվել 2011-ի դեկտեմբրի 28-ին: Այս մասին իր կայքում տեղեկացնում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբը՝ տարակուսանք հայտնելով, որ այս մահվան մասին որևէ պաշտոնական տեղեկություն դեռ չի տարածվել, թեպետ դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:
Ըստ հարազատների պատմածների՝ զինվորը մահացել է ԼՂՀ Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում՝ ուսումնական վարժանքի ժամանակ, երբ վարժություններ են կատարել նռնակներով։ «Վարժական նռնակների արկղում բոլոր վարժական՝ ոչ վտանգավոր, նռնակների հետ մեկական մարտական նռնակ է եղել, իսկ զինվորները չեն իմացել, և Արմենը, փաստորեն զոհվել է այդ նռնակի պայթյունից»,– պատմել են հարազատները։
Ըստ «Ասպարեզի»՝ զինվորի մահը հաստատող բժշկական փաստաթղթում (N 206091545818, 18.05.2012) ասվում է. «Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի զույգ վերին և ստորին վերջույթների համակցված ականապայթյունային վնասվածք», ստորագրված է՝ բժիշկ Մելքոնյան Հ.Ֆ.: Մահվան պատճառը, ըստ բժշկի, անորոշ է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը