Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Ազգային համաձայնության հանրապետականադաշնակցական պղպջակը

Վերլուծական

Հայաստանի զարգացման «Իդեա» հիմնադրամի նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը, ով իրավմամբ համարվում է քաղաքական նոր մշակույթի խորհրդանիշ, ասել է, թե Հայաստանի կառավարման 25-ամյա մոդելը սպառել է իրեն և անհրաժեշտ է փակ հասարակության այդ մոդելից անցում կատարել բաց մոդելի: Այս առումով գործարարն այլընտրանք չի տեսնում և մտադիր է բոլոր ռեսուրսներով աջակցել Կարեն Կարապետյանի կառավարությանը: Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ նոր կառավարության կառուցվածքը , կազմը, քաղաքական հենարանն ու ծրագիրը մեծ հույսեր չեն ստեղծում, թե որդեգրվել է այն ընթացքը, ինչի մասին խոսում է Ռուբեն Վարդանյանը: 

Հովիկ Աբրահամյանի կառավարության փոփոխությունը և վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը, ըստ էության, հաջորդեցին Սերժ Սարգսյանի օգոստոսի մեկի հայտնի ելույթին, որի հիմնական թեզն ազգային համաձայնության կառավարության ձևավորման գաղափարն էր:

Իհարկե, նախագահը ժամկետներ չէր նշել և շատերը ենթադրում էին, որ այդ գաղափարն իրականություն կդառնա խորհրդարանական ընտրություններից հետո: Սերժ Սարգսյանն այլ հաշվարկներ ուներ և իր ելույթի կենսագործումը սկսեց արդեն սեպտեմբերից: Կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը պետք է մարմնավորվեր ազգային համաձայնության այդ մոդելը՝ գոնե դառնար նրա մանրակերտը:

Սակայն, կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները և քվեարկությունը ցույց տվեցին, որ խիստ սահմանափակ է Կարապետյանի կառավարության քաղաքական աջակցությունը: Տարակուսելի է, որ վարչապետն իր ծրագիրը նախապես քննարկել է միայն ՀՀԿ և ՀՅԴ-ի հետ` անտեսելով մյուս չորս խմբակցություններին: Մինչդեռ `քաղաքական մշակույթը  այլ բան է հուշում, և ենթադրում է, որ Կարապետյանը պետք է լուծեր քաղաքական լայն կոնսենսունսի խնդիր: Գուցե վարչապետն ազգային համաձայնության մասին այլ պատկերացում ունի և, օրինակ, կարծում է, որ քաղաքական գործող համակարգը որևէ աղերս չունի հանրային տրամադրությունների հետ: Ի դեպ, այդպես էլ կա. քաղաքական այսօրվա համակարգը ոչ թե նպաստում, այլ արգելակում է հասարակական հարաբերությունների զարգացմանը: Սակայն, դա նախևառաջ վերաբերում է հենց ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, որոնց Կարապետյանը երեկ շնորհակալություն էր հայտնում իր ծրագրին աջակցելու համար:

Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, այսինքն ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան` իր 75-76 պատգամավորով, և ԲՀԿ խմբակցության «քաղաքական փախստականները»: Ազգային համաձայնության բաղկացուցիչներից մեկը քաղաքական կոնսենսունսն է: Մի բան, որը բացակայում է Կարապետյանի կառավարության և ծրագրի շուրջ: Երեկվա խորհրդարանական քվեարկությունը բացահայտեց, որ ազգային համաձայնության գեղեցիկ գաղափարից մնաց սոսկ հանրապետադաշնակցական պղպջակը: Ազգային համաձայնության մյուս կարևոր բաղադրիչը հանրային վստահությունն է: Որևէ մեկը չի կարող պնդել, որ հասարակությունը վստահում է նոր կառավարությանը: Խոսքը միայն դրական սպասումների, աղոտ հույսերի մասին է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ համակարգում հայտնվել է նոր մարդ, ով կապ չունի վերջին 25 տարիների այլանդակությունների հետ:

Եվ վերջում կարևոր մի խնդրի մասին. որևէ մեկը չէր ակնկալում, որ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրում կհանդիպի համարձակ քաղաքական լուծումների, արտահայտությունների, որոնք կարող էին ենթադրել արտաքին քաղաքականության շրջադարձ: Բայց ենթադրվում էր, որ տրվելու է բանաձև, թե մեր տնտեսությունն ինչպես է հաղթահարելու մեկուսացումը, որ մեզ պարտադրել են ԵՏՄ-ին անդամակցությունը և այն տոտալ ճգնաժամը, որում հայտնվել է հիմնական գործընկեր Ռուսաստանի տնտեսությունը:

Ի դեպ, այդ երկրի Տնտեսական զարգացման նախարարությունը հենց երեկ հրապարակել է նոր վերլուծություն, ըստ որի, ռուսական տնտեսությունը մինչև 2035 թվականը չի հաղթահարելու լճացումը: Այս համատեքստում, եթե Կարեն Կարապետյանի ծրագրում չկան Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի, հայ-իրանական, հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալն օգտագործելու մասին դրույթներ, ապա այդ ծրագիրը և կառավարության գործունեությունն առհասարակ զուրկ են զարգացման որևէ ռեսուրսից: Երեկ Կարեն Կարապետյանը չէր բացառել, որ նոր կառավարությունը կարող է «գրիժա» ստանալ իր ուժերին ոչ համարժեք ծանրաձող բարձրացնելու հետևանքով:

Ինչքան էլ տխուր է խոստովանել՝ հենց «գրիժան» է այս կառավարության գործունեության ամենահավանական հետևանքը: Ընդ որում, ցավալիորեն այդ «գրիժան» ստանալու է Հայաստանի տնտեսությունը:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված