Ճանաչվել են SSJ-100 օդանավի բոլոր ուղևորների մարմինները
Աշխարհ
Ինդոնեզիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ավարտել է մայիսի 9–ին վթարի ենթարկված SSJ-100 օդանավում եղած բոլոր ուղևորների մարմինների ճանաչման գործընթացը, հաղորդում է Itar-Tass–ը։
«Մարմինների ճանաչման գործընթացն ավարտված է։ Ճանաչվել են օդանավում եղած բոլոր 45 մարդկանց մարմինները», – հայտարարել է Ինդոնեզիայի բժշկափորձագիտական գործակալության ղեկավարը՝ նշելով, որ նույնականացվել է 14 կնոջ և 31 տղամարդու մարմին։
Հիշեցնենք, որ ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 օդանավն ասիական վեց երկրներում ցուցադրական չվերթ իրականացնելուց հետո՝ Ջակարտա ուղևորվելիս վթարի էր ենթարկվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ