Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորությունները Չորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն Սարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունից Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. Պիստորիուս 

Քաղաքական սերնդափոխության հրամակայանը

Վերլուծական

Քաղաքական առողջ օրգանիզմ ունենալու համար առաջնային է առողջ, դատող և տրամաբանող հասարակություն ունենալը: Այդ ժամանակ իշխանություն-հասարակություն հետադարձ կապն  իդեալական է աշխատում: Իշխանությունների համար կարևոր հանգամանք է հասարակությունից ադեկվատ ռեակցիա ստանալը: Եթե պատկերավոր ասենք՝ սա նման է գնդակի, որը հարվածում ես քարե պատի կամ փափուկ բարձի. մի դեպքում գնդակը հետ է գալիս հարվածի կետ նույն արագությամբ, մյուս դեպքում՝ բարձի փափկությունը կլանում է գնդակի հարվածի ողջ ուժը:

Այսօր պետք է արձանագրել, որ հայրենական քաղաքական դաշտում հիմնական խաղացողները քաղաքական կուսակցություններն են: Սակայն մեր հայրենի կուսակցական սեկտորն ունի մի տեսակ պատրիարխիկ բնույթ և չի պատրաստվում կատարել ներքին սերնդափոխություն: Փորձենք մի քանի բառով անդրադառնալ հայաստանյան կուսակցական իրականության հիմնահարցերին:

ՀՀ քաղաքական դաշտի հնաբնակ ԱԻՄ-ն ի սկզբանե Պարույր Հայրիկյանի սեփականությունն է եղել: Չնայած՝ ժամանակ առ ժամանակ Հայրիկյանի կողքին զանազան երիտասարդներ են հայտնվել ու հայտնվում, դա սերնդափոխություն անվանել չես կարող, որովհետեւ, ինչպես միշտ, այդ կուսակցության մեջ առաջին ու վերջին խոսքը պատկանում է Հայրիկյանին: Նույնը կարելի է ասել ԱԺՄ-ի և անձամբ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ: Այդ շարքում կարող ենք առանձնացնել նաև Արամ Զ. և Արամ Գ. Սարգսյաններին՝ իրենց կուսակցություններով: Նմանատիպ պատկեր է Գեղամյանի ու Դեմիրճյանի կուսակցություններում, որոնց նախագահները մշտապես նույնն են: ՀԱԿ-ում բոլոր առումներով եղանակաստեղծ գործոն է համարվում Տեր-Պետրոսյանը: ՀՀԿ-ում ընթացող վարիացիաները ակամայից հիշեցնում են 1940-1950-ականները, երբ հրամանը տրվում էր մի կետից, և ողջ թիմը մոբիլ ու ադեկվատ փորձում էր արձագանքել կոմունիստական կուսակցությանը: Օրինաց-վերածնվածի դեպքում՝ նույնը. չնայած  այդ ուժն արդեն երկրորդ ռեինկարնացիան է ապրում, բայց նորից՝ անփոփոխ ղեկավարով: Ծառուկյանական ԲՀԿ-ն էլ էր այդ մոդելով կառուցված: Չնայած այնտեղ հատուկենտ երևում էին նաև առանձին անհատներ, սակայն նրանց գործունեությունը խամրում էր առաջնորդի ակտիվության կողքին:

Կարող ենք փաստել, որ ՀՀ գրեթե բոլոր կուսակցություններն ընդգծված ու անփոփոխ առաջնորդների կուսակցություններ են. էլ չենք խոսում այն մարդ-կուսակցությունների մասին, որոնց միայն առաջնորդների անուններն են հայտնի (Տիգրան Կարապետիչ, Արշակ Սադոյան, Հրանտ Բագրատյան, Տիգրան Ուրիխանյան, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Խոսրով Հարությունյան, Գառնիկ Իսագուլյան և այլն):

Վերջին տարիների դինամիկան հուշում է, որ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում քիչ թե շատ հաջողության են հասնում ապակուսակցական կամ վերկուսակցական ձևաչափով կազմակերպված շարժումները, որոնց միջոցով ժամանակ առ ժամանակ հիմնականում երիտասարդներից բաղկացած քաղաքացիականները ակտիվանում ու որոշ պահանջներ են առաջ քաշում հանրության առաջ՝ իրենց գործունեությամբ ու օրինակով ցույց տալով, որ կան խնդիրների լուծման այլ տարբերակներ և մոտեցումներ նույնպես: Նոր դեմքերն ու գաղափարները երկրի զարգացման համար ստեղծում են նոր տեսլականներ, և թարմություն բերում քաղաքական մշակույթի մեջ: Տվյալ պահին ՀՀ-ի համար որպես առաջնային ծառացած նպատակ անհրաժեշտ է որակական քաղաքական սերդափոխություն, որն, ինչպես տեսանք նախորդիվ, արդյունավետ չէ անձ-կուսակցությունների գործունեության դեպքում, սակայն լիովին այլ արդյունք կարող է գրանցել հասարակական-քաղաքական շարժումների ակտիվացման պարագայում, որոնք ունակ կլինեն ոչ թե կուսակցական ներկայիս «բոսսեր-ենթականեր» ուղղահայաց համակարգի, այլ հորիզոնական հարաբերությունների կառուցման ճանապարհով կյանքի կոչել քաղաքական սերնդափոխության հրամայականը:

Արտակ Աբովյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասինՇատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունիցԴատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկումԹրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումըՇաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակովՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում
Ամենադիտված