Թուրքիայում հարսանիքի ժամանակ սննդային զանգվածային թունավորման դեպք է գրանցվել
Թուրքիա
Թուրքիայի Դողուբայազեթ (Բայազետ) գավառում կազմակերպված հարսանիքի ժամանակ սննդային զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալո ւթյունը:
Հարսանիքի ժամանակ հյուրերին հավի միս հյուրասիրելուց երկու ժամ անց 185 մարդ փորացավով և սրտխառնոցով դիմել է հիվանդանոց:
Հիվանդանոցից ավելի ուշ տեղեկացրել են, որ թունավորվածների վիճակը նորմալ է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ