Պակիստանը չեղյալ է համարել Twitter–ից օգտվելու արգելքը
Աշխարհ
Պակիստանի կառավարությունը հանել է Twitter–ից օգտվելու արգելքը՝ դրա կիրառումից ընդամենը մի քանի ժամ անց։ 2 որոշումներն էլ ընդունվել են առանց ինչ–որ էական բացատրության։
Հիշեցնենք, որ Պակիստանի իշխանությունների փոխանցմամբ՝ երկրի տարածքում արգելվել էր օգտվել Twitter–ից՝ այն պատճառով, որ կայքի ղեկավարությունը հրաժարվում էր իր էջերից ջնջել այն նյութերը, որոնք Իսլամաբադում համարվում են մուսուլմաններին վիրավորող։
Twitter–ում հրապարակված հաղորդագրությունները, որոնք դարձել են վեճի առարկա, գովազդում են Facebook–ում անցկացված Մուհամեդ մարգարեի նկարների մրցույթը, որը մուսուլմանները համարում են սրբապղծություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ