ՌԴ–ն ԱՄՆ–ի հետ կշարունակի կառուցողական համագործակցությունը. Պուտին
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային են փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որում ցանկություն է արտահայտվում շարունակել երկու երկրների միջև հարաբերությունների կառուցողական տեմպը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է BBC–ն։
Ռյաբկովի խոսքերով՝ այդ ուղերձով ռուսական կողմը հաստատում է Վաշինգտոնի հետ կառուցողական համագործակցությունը շարունակելու հաստատակամությունը։
«Ոչ մի անձնական գործոն չի կարող ազդել այն հիմքերի վրա, որոնք մենք կմշակենք։ Մենք հույս ունենք, որ ամերիկյան վարչակարգն արդեն իսկ ընդունել է այս ազդակը, և աշխատանքը կշարունակվի գործնական տեմպով»,– նշել է Ռյաբկովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)