Փոխնախարար. Ոչխարների գլխաքանակը կհասնի շուրջ 1,5 միլիոնի
Տնտեսություն
Գյուղատնտեսության նախարարությունը ոչխարաբուծության հայեցակարգ է մշակել և հանձնել ԱԺ քննարկման, որն ընդունվել է։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց նախարարի տեղակալ Գրիշա Բաղյանը։
Նա նշեց, որ դրա շնորհիվ ոչխարների գլխաքանակը կհասնի շուրջ 1,5 միլիոնի. «Պետք է իրականացնենք արոտների բարելավման ծրագիր, ինչը կնպաստի, որ կաթի և մսի արտադրանքն էլ ավելի բարենպաստ պայմաններում կատարվի։ Շատ համայնքներում ստեղծվելու են կաթի ընդունման կենտրոններ, որտեղ գյուղացիները կկարողանան հանձնել անասուններից ստացված կաթը։ Այս աշխատանքներն արդեն սկսվել են, որոնք կրում են նաև կապիտալ շինարարական բնույթ։ Ոչխարաբուծության զարգացումը մեզ հնարավորություն է տալիս արտահանել ոչխարներ՝ հատկապես Իրանի հանրապետություն»,– հավելեց Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիշա Բաղյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում