Չիկագոյում ոստիկանությունը ձերբակալել է հակապատերազմական ցույցի 45 մասնակցի
ԱՄՆ
Չիկագոյի հակապատերազմական ցույցը, որը սկսվել էր մայիսի 20-ին այդդեղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի սկվելու կապակցությամբ, ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Ոստիկանության տվյալներով, ձերբակալվել է 45 ցուցարար, և վնասվածքներ է ստացել 4 ոստիկան։ Ակցիայի կազմակերպիչները, իրենց հերթին, հայտարարել են 60 ձերբակալվածների և 12 տուժածների վերաբերյալ, այդ թվում՝ մարդկանց գլխին ոստիկանական մահակի հարվածներից։
Ցույցի կազմակերպիչները հույս ունեին, որ իրենց միջոցառմանը կմասնակցեն ոչ պակաս, քան 10000 քաղաքացիներ։ Սակայն, կրկին ոստիկանության տվյալներով, մասնակցությունը կազմել է 3000 հոգի։ Ականատեսները, սակայն, վկայում են, որ հավաքվածներն ավելի են եղել։
Ոստիկանության հետ ցուցարարների բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները պահաջել են մասնակիցներից ցրվել և հեռանալ, ինչին մեծ մասը համաձայնել է։ Սակայն, երբ մի քանի հարյուր մարդ ընդդիմացել է, ոստիկանությունը ուժ է կիրառել։
Իրավապահ մարմինների հասցեին մեղադրանքներ են առաջ են քաշվել ավելորդ բիրտ ուժի կիրառման փաստով, սակայն ոստիկանապետը հայտարարել է, որ իրենք ստիպված են եղել այդպես վարվել։
ՆԱՏՕժի գագաթնաժողովի աշխատանքի վրա այս ամենը ազդեցություն չի ունեցել, քանի որ բախումները տեղի են ունեցել դրա անցկացման վայրից մի քանի թաղամաս հեռավորության վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)