Մեքսիկայում ձերբակալվել է Լոս Սետաս նարկոկարտելի անդամը
Աշխարհ
Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են Լոս Սետաս նարկոկարտելի անդամին, ում կասկածում են Նուեվո-Լեոն նահանգում 49 մարդու սպանության մեջ, հաղորդում է BBC գործակալությունը։
«Գիժ» մականունով Դանիել Էլիսոնդոն ձերբակալվել է հատուկ գործողությունների արդյունքում, որի ընթացքում առգրավվել է նաև 4 տոննա մարիխուանա, և 140 միավոր զենք։
Մեքսիկայի ՊՆ տվյալներով, Էլիսոնդոն գլխավորում էր Լոս Սետասի՝ երկրի ամենաազդեցիկ նարկոկարտելներից մեկի տեղական մասնաճյուղը։
Մայիսի 13-ին ոստիկանությունը հայտնաբերել էր տղամարդկանց և կանանց այլանդակված մարմիններով լեցուն 43 պլաստիկե պարկեր՝ նետված հյուսիս-արևելյան Մոնտերեյ քաղաքի մոտակա մայրուղու մոտ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ