Մահացել է բրիտանական Bee Gees խմբի վոկալիստ Ռոբին Գիբբը (տեսանյութ)
Հասարակություն
Մահացել է բրիտանական Bee Gees խմբի վոկալիստ Ռոբին Գիբբը:
Ավելի վաղ Ռոբին Գիբբը ընկել էր կոմայի մեջ: 62-ամյա երաժշտի՝ կոմայի մեջ ընկնելու մասին լուրը հայտնի էր դարձել ապրիլի 15-ին: Նրան տեղափոխել էին Լոնդոնի հիվանդանոցներից մեկը՝ թոքախտի ախտանիշերով: Իսկ դրանից մեկ ու կես տարի առաջ Գիբբի մոտ աղիների և լյարդի քաղցկեղ էին հայտնաբերել: Վերջին ամիսներին նա քիմիաթերապիայի ուժեղացված բուժում էր ստանում:
Բրիտանական Bee Gees խումբը բաղկացած էր 3 եղբայրներից՝ վոկալիստներ Բարի Գիբբ և Ռոբին Գիբբ, ինչպես նաև կիթառահար Մորիս Գիբբ: Բարի Գիբբը ծնվել էր 1946-ին, Ռոբին և Մորիսը երկվորյակներ են, ծնվել են՝1949-ին:
2003-ին՝ Մորիս Գիբբի մահվան պատճառով, խումբը դադարեցրեց իր գործունեությունը, սակայն 2009-ին Ռոբբինն ու Բարին հայտարարեցին, որ Bee Gees խումբը վերսկսում է իր գործունեությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ