Al Jazeera. Սիրիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը
Աշխարհ
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները՝ Սիրիայում գործող իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ ավելի քան քառասուն մարդ է զոհվել Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ։
Սիրիայի Դերա նահանգում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի և ցուցարարաների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով՝ ըստ նախնական տվյալների, սպանվել է մոտ երեսուն մարդ, որից 16–ը եղել են զինվորականներ, իսկ մնացյալը ցուցարարներ։ Հիշեցնենք, որ Սիրիայում հակակառավարական ցույցերը սկսվել են այս տարվա մարտ ամսից և ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ