Սիբիրի բնակիչներն ականատես են եղել օղակաձև արեգակնային խավարման
Աշխարհ
Հեռավոր Արևելքի և Սիբիրի բնակիչները վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ ականատես են եղել արեգակի օղակաձև խավարման, որի ընթացքում լուսինը ծածկում է արևի սկավառակն ընդամենը 74 տոկոսով, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
Արդյունքում լուսինը, երկնքում ծածկելով արեգակի կենտրոնական հատվածը, կողքերից թողնում է իրեն ծրջապատող օղակաձև պայծառ մակերես։
Վերջին անգամ Ռուսաստանում նման իրադարձություն տեղի է ունեցել 1997 թվականին, երբ լուսինն արեգակը ծածկել էր 85 տոկոսով։
Խավարումը դիտվել է նաև Ճապոնիայում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ