Yahoo–ն իր մասնաբաժինը կվաճառի Alibaba առցանց խանութներում
Աշխարհ
Yahoo համացանցային որոնման ընկերությունը հայտարարել է ընկերության 7.1 միլիարդ արժողությամբ 20% մասնաբաժինը չինական Alibaba առցանց խանութներում վաճառքի հանելու որոշման մասին։ Գնորդը հենց չինական ընկերությունն է, հաղորդում է BBC Russian–ը։
Այդ գործարքից ստացված հասույթը նախատեսված է բաժնետերերի մասնաբաժինների վճարման և ընկերության հետագա զարգացման համար։
Վերջին շրջանում ամենահին ինտերնետային ընկերություններից մեկն արագորեն կորցնում է իր դիրքերը և դժվարությամբ դիմակայում ոլորտի աճող մրցակցությանը։
Alibaba-ն մասնագիտացած է առցանց առևտրում։ Վերլուծաբանների խոսքերով, ձեռք բերելով Yahoo–ի մասնաբաժին, չինական ընկերությունը կարող է մեծացնել իր ազդեցությունը ֆոնդային բորսայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)