19-ամյա զինծառայողը մահացել է ականի պայթյունից. ՊՆ-ն հաստատում է
Հասարակություն
Ուսումնական պարապմունքների ժամանակ հողում տեղադրված ականներից մեկը մարտական է եղել և պայթել է, որի արդյունքում 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Սարգիսի Հարությունյանը մահացել է: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանն անդրադառնալով օրեր առաջ ԼՂՀ Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքին:
Մերի Սարգսյանի խոսքերով, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քր. օրի 376 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն, դեպքի վերբերյալ դեռևս ձերբակալվածներ չկան:
Ինչպես ավեի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը՝ 2011-ի դեկտեմբրի 28-ին զորակոչված 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Սարգիսի Հարությունյանը մահացել է ԼՂՀ Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում՝ նռնակներով ուսումնական վարժանքի ժամանակ։
Այս մասին իր կայքում տեղեկացրել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբը՝ տարակուսանք հայտնելով, որ այս մահվան մասին որևէ պաշտոնական տեղեկություն դեռ չի տարածվել, թեպետ դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը