Արտեմ Հարությունյան.«Ես դեմ եմ լեզուն սպիրտի մեջ թաթախելուն»
Գիտություն և Մշակույթ
«Քսան տարի ինչպե՞ս է եղել, որ հեռուստատեսությունը և ռադիոն, որոնք մտնում են յուրաքանչյուրի տուն՝ չի վերահսկվել դրանց լեզվի անաղարտությունը»,– այսօր հրավիրված ասուլսիսին ընդգծեց դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը։
Հեռուստատեսությունը պետական լեզվի միակ ու կարևոր տարածողն է՝ շեշտեց պրոֆեսորը և հավելեց, որ փողոցի գռեհիկ խոսքը իրավունք չունի մտնելու հեռուստատեսություն։
Արտեմ Հարությունյանը նշեց, որ եթերը լի է օտարալեզու խոսքերով։ Խոսելով մասնավորապես գովազդի մասին պրոֆեսորը ընդգծեց, որ անչափ կարևոր է հեռուստահաղորդումների շարքում մայրենի լեզվին վերաբերող հաղորդումների առկայությունը։
«Ես կարծում եմ, որ այս տեսակ խնդիրները կապված են նաև տնտեսական վեր ու վարումների հետ։ Լեզուն տարերային զարգացում է և ես դեմ եմ լեզուն սպիրտի մեջ թաթախելուն և նոր մատուցելու ժողովրդին, քանի որ դա անհնարին է»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում