ԱՄՆ-ը չի բացառել Վիկտոր Բուտի հանձնումը Ռուսաստանին
ԱՄՆ
ԱՄՆ–ում դատապարտված ռուս գործարար Վիկտոր Բուտը հնարավոր է՝ հանձնվի Ռուսաստանին 1983–ի մարտի 21–ին դատապարտյալների հանձման մասին ընդունված կոնվենցիայի հիման վրա, ինչը պահանջում է նրա վերջնական համաձայնությունը և երկու երկրների արդարադատության նախարարությունների կողմից համապատասխան ընթացակարգերի կազմակերպումը, հաղորդում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ–ին։
Հիշեցնենք, որ Վիկտոր Բուտը ԱՄՆ–ում դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ Կոլումբիայի ձախ արմատական «Կոլումբիայի զինված հեղափոխական շարժում» ապստամբական խմբավորման հետ հանցավոր կապեր ունենալու, մասնավորապես նրանց զենք վաճառելու մեղադրանքով։ Ռուսաստանը նրան մեղավոր չի ճանաչել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)