Փուչիկների պայթյունից տուժածներին հնարավոր է տեղափոխեն Գերմանիա՝ վիրահատելու
Հասարակություն
Գերմանացի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը վիրահատել է փուչիկների պայթյունից տուժած հինգ երիտասարդի: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մայիսի 16-ին Հայաստան էր հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի Պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:
Շուշան Հունանյանի խոսքերով, տուժածներից ոմանց հնարավոր է անգամ տեղափոխեն Գերմանիա՝ վիրահատելու:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության կազմակերպած զանգվածային միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ: Պայթյունի պատճառով այրվածքներ են ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 մարդ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը