Air France ավիաընկերությունը մինչև հուլիս 3 հազար աշխատատեղ կկրճատի
Աշխարհ
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը պատրաստվում է մինչև հուլիս ամիսը 2.5-ից 3 հազար աշխատատեղ կրճատել, հաղորդում է Tribune թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի, Ֆրանսիական խոշորագույն ավիաընկերությունը նախատեսում է մինչև ամռան կեսը կրճատել աշխատողների թվաքանակը։ Ավիաընկերության աշխատողներն աշխատանքից պետք է ազատվեն իրենց կամքով։ Անձնակազմի կրճատմանը հաջորդելու է արհմիությունների բանակցությունների սկսումը։ Ըստ թերթի, աշխատատեղերի կրճատումը չի ազդելու ավիաընկերության մաս կազմող Britair և Regional ավիափոխադրողների հետագա գործունեության վրա։ Կրճատումների նպատակն է բարելավել անձնակազմի արտադրողականությունը և հասնել աշխատանքի կազմակերպման ճկունության։
Air France ավիաընկերությունը վերջին անգամ անձնակազմի թվի կրճատում իրականացրել էր 2009–ին` 1.9 հազար աշխատատեղով։
Նշենք, որ Air France ավիաընկերությունը հիմնադրվել է 1933–ի հոկտեմբերի 7–ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ