Hewlett-Packard-ը կկրճատի մոտ 25000 աշխատակցի
Տնտեսություն
Անհատական համակարգիչների արտադրության համաշխարհային լիդեր Hewlett-Packard ընկերությունը կանցկացնի աշխատակիցների մասսայական կրճատում, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ընկերության ծրագրերին քաջածանոթ իր աղբյուրներին։
Աշխատանքից կազատվի մոտ 25000 աշխատակից, ինչը կազմում է ընդհանուր թվի մոտ 8%-ը։ Կրճատումների մոտ կեսը բաժին են ընկնելու կորպորատիվ որոշումների բաժիններին։
Կրճատումների վերաբերյալ ընկերությունը հայտարարությամբ հադես կգա մայիսի 23-ին, երբ ընկերությունը ներկայացնելիս կլինի իր տնտեսական հաշվետվությունը։
Կրճատումները պայմանավորված են պլանշետների տարածման արդյունքում անհատական համակարգիչների պահանջարկի անկմամբ։ HP ընկերությունը փորձում է յուրացնել պլանշետների շուկան՝ արտադրելով Windows 7 համակարգով աշխատող Slate բիզնես-սարքավորումը, ինչը, սակայն, դեռ բավարար հաջողություն ընկերությանը չի բերել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում