Ո՞ւմ կարող է հետաքրքրել Էմմիի անձնական կյանքը. Նադեժդա Սարգսյանը` Էմմիի անձնական էջը կոտրելու մասին
Հասարակություն
Կոտրել են երգչուհի Էմմիի Facebook-ի, էլ. փոստի, YouTube-ի էջերը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Էմմիի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը:
«Երեկ չէ առաջին օրը, երեկոյան 11-ի կողմերը նկատեցինք, որ կոտրել են էջերը»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ արդեն դիմել են Facebook-ի գրասենյակ: Նա նշեց, որ YouTube-ի էջի գործունեությունը այսօր արդեն վերականգնել են, իսկ Facebook-ի գրասենյակից ասել են, որ դեռ աշխատանքներ են տարվում:
Անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ կարող էր հարկավոր լինել Էմմիի սոցցանցի էջը կոտրել` Նադեժդա Սարգսյանը դժվարացավ պատասխանել:
«Չեմ կարողանում հասկանալ` ո՞ւմ կարող է հետաքրքրել Էմմիի անձնական կյանքը: Իրոք, տեղյակ չենք` ում էր պետք, ով է արել: Սա էլ որերորդ անգամն է»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը