Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հակամարտությունն անխուսափելի է

Վերլուծական

2014-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե այլևս չի հավակնելու երկրի ղեկավարմանը՝ նախագահի կամ վարչապետի պաշտոնում, երկրում միանգամայն այլ իրավիճակ էր: Գոյություն ուներ իշխանությանը հակադրվող լուրջ այլընտրանքային կենտրոն. Եռյակի ֆորմատը նաև հարթակ էր, որում դրսևորվում էին Սերժ Սարրգսյանի հիմնական քաղաքական հակառակորդների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ամբիցիաները:

Իրավիճակն արմատապես փոխվեց 2015-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ երկրում, ըստ էության, ինստիտուցիոնալ առումով, վերացվեց ընդդիմությունը: Այլևս տրված էր իշխանության վերարտադրության գործընթացի մեկնարկը և կանխատեսելի էր, որ Սերժ Սարգսյանը վաղ թե ուշ հրապարակավ դրժելու է 2014-ի իր խոստումը, մանավանդ կառավարման նոր համակարգում ՀՀԿ-ն մտադիր չէր հրաժարվել իր մոնոպոլ կարգավիճակից, իսկ Սերժ Սարգսյանը տարբեր պատճառներով չունի վստահելի ժառանգորդ ու իր մերձավոր շրջապատում ավելի հաճախ մրցակիցներ է փնտրել, քան գործընկերներ:

Արդեն 2015-ի դետեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը չբացառեց իր առաջադրումը վարչապետի պաշտոնում, դա պայմանավորելով 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

Ընդդիմության բեկորները քննադատեցին երկրի ղեկավարին մեկ տարի առաջ տված խոստումից հրաժարվելու համար, սակայն հայաստանյան իրականությանը խորթ չէ խոսքի և գործի կոնտրաստը:

Ի վերջո՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտը չէր մաքրում, որպեսզի իշխանությունը սկուտեղի վրա մատուցեր Հովիկ Աբրահամյանին կամ «քաղաքական երազախաբությամբ» տառապողներին, ովքեր հույսները դրել էին խորհրդարանական արդար ընտրությունների վրա: Ապրիլյան պատերազմը, հուլիսյան իրադարձությունները, Կարեն Կարապետյանի հայտնվելն իշխանության համակարգում, դարձյալ փոխեցին իրավիճակը և որոշ մարդկանց մոտ պատրանքներ ծնեցին, թե Սերժ  Սարգսյանը ժառանգորդ է նախապատրաստում՝ նրան իշխանությունը անցնցում փոխացելու և «թոշակառուի» իր կարգավիճակը բարեկեցիկ և անվտանգ դարձնելու համար: Բայց Սարգսյանի պատկերացումներն այլ են. նրա համար Կարեն Կարապետյանը ոչ թե ժառանգորդի կերպար է, այլ «թարմ դեմք», ով պետք է ապահովի իշխանության վերարտադրության ծրագրի հանրային աջակցությունը:

Ալ Ջազիրա հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե «արդյոք Դուք դիտարկում եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ» Սարգսյանը պատասխանել է. «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը: Դա նույնն է, որ մենք դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին: Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես, այսպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»: 

«Շատ լավ քվեն» ենթադրում է խորհրդարանական կայուն մեծամասնության առկայություն այնպիսի մեծամասնություն, որ ինքը Սերժ Սարգսյանին խնդրի 2018-ին ստանձնել վարչապետի պաշտոնը:

«Շատ լավ քվեն» հնարավոր է ստանալ տեսականորեն երկու ճանապարհով: Մեկը «ավանդական» ճանապարհն է, երբ քրեաօլիգարխիան «տոկոս է խփում» ապահովելով հանրապետական կայուն մեծամասնությունն ապագա խորհրդարանում: Երկրորդ ճանապարհն այն է, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը առաջիկա ամիսներին հաջողում է՝ շահելով հասարակության վստահությունը և ՀՀԿ-ն 2017-ի ընտրություններում հաղթում է՝ ընդդիմության ըստ էության չգոյության ֆոնին:

Առանձին-առանձին վերցրած երկու տարբերակներից որևէ մեկը Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ, որովհետև առաջին դեպքում չի բացառվում քրեաօլիգարխիայի ռևանշը, իսկ երկրորդ դեպքում՝ հաղթանակն ըստ էության լինելու է Կարեն Կարապետյանինը, ում քաղաքական ամբիցիաները կարող են ի դերև անել Սերժ Սարգսյանի վարչապետական հավակնությունները:

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանն ընտրել է մի երրորդ տարբերակ, որը ենթադրում է իշխանության ներսում երկու առանցքների ավտոնոմ գոյություն:

ՀՀԿ վերնախավը՝ նույն քրեաօլիգարխիան և Կարեն Կարապետյանը, երբեք չեն «մերվելու» և հաղորդակցվելու են բացառապես Սերժ Սարգսյանի միջոցով: Այսինքն, Սերժ Սարգսյանը, ըստ էության, իշխանության մեջ պահելու է երկու մրցակցող համակարգեր, որոնց ռեսուրսներն օգտագործելու է ընտրությունների ժամանակ, իսկ հակասությունները՝ իր իշխանությունը վերարտադրելու նպատակով:

Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի գործոնը օգտագործելու է հանրային վստահության ռեսուրս ստեղծելու և քրեաօլիգարխիայի ախորժակը զսպելու նպատակով, քրեաօլիգարխիային օգտագործելու է «շատ լավ քվե» ապահովելու և Կարեն Կարապետյանի քաղաքական հավակնությունները սանձելու համար:

Եթե նույնիսկ, Կարեն Կարապետյանն այս իրողությունը չի հասկացել այսօր, հասկանալու է վաղը: Վարչապետը կանգնելու է երկընտրանքի առաջ՝ խաղալ Սերժ Սարգսյանի կանոններով, կամ բացահայտորեն հակադրվել Սերժ Սարգսյանին, պոտենցյալ դաշնակցի կարգավիճակում ունենալով միայն հասարակությանը:

Սարգիս Հակոբյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված