Մահապարտ ահաբեկիչը 50 զինվորական է սպանել Եմենում զինվորական շքերթի փորձի ժամանակ
Աշխարհ
Առնվազն 50 զինվորական զոհվել է Եմենում մահապարտ ահաբկիչի կողմից իրականացրած պայթյունի պատճառով, որը տեղի ունեցել մայրաքաղաք Սանայում զինվորական շքերթի փորձի ժամանակ։ Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, հաղորդում է Reuters–ը։
Ինչպես հաղորդում է Al Arabiya–ն, ահաբեկչության թիրախը եղել են զինվարականները։ Պայթյունը տեղի է ունեցել նախագահական նստավայրի մոտ։ Մահապարտ ահաբեկիչը զինվորական համազգեստով է եղել զինվորականների շարքերը ներթափանցելու համար։
Զինվորական շքերթը պետք է անցկացվեր մայիսի 22–ին Եմենի միավորման 22-ամյակը նշելու համար։ Շքերթին պետք է մասնակցեր Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին։
Մինչ այս պահը, որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ