Բար Ռաֆաելին ամենասեքսուալն է
Աշխարհ
Իսրայելցի թոփ-մոդել Բար Ռաֆաելին (Bar Refaeli) արագորեն գերազանցում է իր գործընկերներին իր ճանաչելիությամբ: Ինչպես հայտնում է celebrity-gossip.net կայքը, Բարը գլխավորել է տղամարդկանց համար նախատեսված աշխարհահռչակ Maxim ամսագրի վարկածով «ամենասեքսուալ» կանանց վարկանիշային աղյուսակը:
Կայքի տվյալներով` Լեոնարդո Դի Կապրիոյի նախկին զուգընկերուհին առաջ է անցել մեծ թվով աշխարհահռչակ գեղեցկուհիներից: Իհարկե, սա մեծ հաջողություն է Ռաֆաելիի համար:
«Ես ապշած եմ, որ բոլոր այդ գեղեցկուհիների շարքում ես դարձա առաջինը: Շատ շնորհակալ եմ ձեզ, որ քվեարկել եք իմ օգտին: Ես անկեղծորեն զգացված եմ: Այս կոչումը ես երբեք չեմ մոռանա»,- գրել է Ռաֆաելին իր բլոգում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ