Դոմենիկո Դոլչեն ամաչում է, որ օտար լեզուների չի տիրապետում
Աշխարհ
Աշխարհահռչակ դիզայներ Դոմենիկո Դոլչեն ամաչում է, որ չի տիրապետում օտար լեզուների` հատկապես անգլերենի թույլ իմացության համար:
Վերջերս Լոնդոնում անցկացված Vogue Festival նորաձև ցուցադրությանը հրավիրված են եղել նաև նորաձև հագուստի աշխարհահռչակ դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան: Բրիտանական Vogue ամսագրի լրագրողի հետ զրույցում նրանք պատմել են, որ իրենց համար մեծ նշանակություն ունեն ընտանիքը, իտալական մտածելակերպն ու սերը: Իրենց ստեղծագործությունները հենց վերոհիշյալ հասկացությունների հիման վրա են ի հայտ գալիս, և այդ է պատճառը, որ դրանք արտահայտում են իտալական ոգի և սեր:
Զրույցն ընթացել է հրապարակային խոսակցության ձևով, և Դոլչեն անկեղծացել է, որ շատ հուզված է եղել ելույթից առաջ, քանի որ նա մտավախություն է ունեցել, որ հանդիսատեսը կարող է ճիշտ չհասկանալ իր խոսքը: Դոմենիկոն երբեք էլ լավ չի տիրապետել անգլերենին, ինչի պատճառը եղել է նրա ծագումը: Իտալիայի հարավում, որտեղ որ ծնվել է Դոմենիկոն, անգլերենին մեծ տեղ չեն տալիս: Սակայն, աշխարհահռչակ դիզայները նշել է, որ դա իր համար շատ կարևոր է, ու ինքը անպայման շարունակելու է զարգացնել անգլերենի իր իմացությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ