Գերմանացի բժիշկը մահացել է Էվերեստից իջնելու ժամանակ
Աշխարհ
Գերմանացի լեռնագնաց Էբերհարդ Շաաֆը մահացել է Էվերստի բարձունքը իջնելու ժամանակ, հաղորդում է Associated Press–ը։
Մասնագիտությամբ բժիշկ 61-ամյա գերմանացին մահացել է մայիսի 19-ին։ Մահվան պատճառը հավանաբար եղել է բարձրությունը, ինչից բորբոքվել է նրա ուղեղը։
Ըստ Նեպալի իշխանությունների, աշխարհի ամենաբարձր լեռան բարձունքից իջնելու ժամանակ անհայտ կորել է չորս լեռնագնաց՝ մեկ նեպալյան ծագումով Կանադայի քաղաքացի, մեկ չիացի, կորեացի և մեկ նեպալցի ուղեկցորդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ