Ի՞նչ ազդեցություն ունի կարմիր շրթներկը տղամարդկանց վրա
Աշխարհ
Մեծ թվով կանանց կարծիքով` կարմիր շրթներկն ցայտուն սեքսուալ մեսիջ է: Ֆրանսիացի գիտնականները որոշել են գիտականորեն պարզել այս հարցը և անսպասելի հայտնագործություն են կատարել: Պարզվում է, որ տղամարդկանց մեծ մասը, տեսնելով կարմիր շրթներկով կնոջ, ավելի առատաձեռն է դառնում:
Հարավային Բրետանի համալսարանի մասնագետներ Նիկոլա Գեգենը (Nicolas Gueguen) և Սելին Ջեյկոբը (Celine Jacob) հետաքրքիր փորձ են կատարել: Նրանք խնդրել են Վանն քաղաքի երեք ռեստորանների մատուցողուհիների օգտագործել կարմիր, վարդագույն և շագանակագույն շրթներկ կամ ընդհանրապես շրթներկ չօգտագործել: Փորձի ընթացքում աղջիկները սպասարկել են շուրջ 447 այցելուի:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կարմիր շրթներկով աղջիկներն այցելուներից ստացել են բավականին մեծ չափերի թեյավճարներ` չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիայում թեյավճար հիմնականում հազվադեպ են վճարում, քանի որ հաշիվը կազմելիս դրա մեջ են ընդգրկում նաև սպասարկման վճարը` 12 տոկոսի չափով, գրում է Meddaily.ru-ն:
«Միևնույն ժամանակ մատուցողուհիների արտաքին տեսքը ոչ մի կերպ չի ազդել կին-այցելուների վրա»,- ասված է International Journal of Hospitality Management ամսագրում տպագրված զեկույցում:
Գիտնականների պարզաբանմամբ` դրա պատճառն այն է, որ շրթունքների կարմիր գույնն ասոցացվում է էստրոգենի բարձր մակարդակի, սեքսուալ գրգռվածության և առողջության հետ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ