Լուժկովը ներկայացել է քննչական վարչություն
Ռուսաստան
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն այսօր առավոտյան նեկայացել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության քննչական վարչություն՝ հարցաքննության։ Լուժկովը պետք է հարցաքննվի որպես վկա «Մոսկվա բանկ»–ի թալանի գործով։
2010 թվականի վերջին «Մոսկվա բանկ»–ի նախկին նախագահ Անդրեյ Բորոդինը և նրա առաջին տեղակալ Դմիտրի Ակուլինինը ձերբակալվել են Մոսկվայի քաղաքային բյուջեից 12,76 մլրդ ռուբլի գումար դուրս գրելու և այդ բանկի միջոցով մի շարք ֆինանսական խարդախություններ կատարելու համար։ Հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)