Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Սերժ Սարգսյանի բլեֆները

Վերլուծական

Պարզ ու հստակ է մի բան՝ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո մտադիր չէ հեռանալ իշխանությունից: Հստակ է նաև, որ նա իշխանության մեջ մտադիր է մնալ առաջինի կարգավիճակով, իսկ դա գրեթե անհնար է, երբ մարդը խորհրդարանական համակարգում զբաղեցնում է ԱԺ նախագահի կամ, թեկուզև, երկրի նախագահի խորհրդանշական պաշտոնները: Եթե Սարգսյանն իր շրջապատում վստահելի ժառանգորդ ունենար՝ չէր գնա կառավարման համակարգի փոփոխության ռիսկային տարբերակին: Ըստ այդմ, գործող նախագահը, քաջածանոթ մեր քաղաքական իրականությանը, արդյունավետ չի համարում երկիրը միջնորդավորված ղեկավարելու տարբերակը: Սա հատուկ ասում ենք այն մարդկանց համար, ովքեր կարծում են, թե 2018-ից հետո Սերժ Սարգսյանը կբավարարվի «գենսեկ»-ի՝ ՀՀԿ առաջնորդի պաշտոնով: Սա էլ հրապուրիչ տաբերակ չէ Սարգսյանի համար: Նա ձգտում է վարչապետության և մնում է կանխատեսել, թե երբ տեղի կունենա դա. խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո՞, նախագահայան լիազորությունների սահմանադրական ժամկետի ավարտի՞ն, թե՞ այդ իրադարձության համար նախատեսված է «պահեստային ֆորսմաժորային իրավիճակ»: 

Երբ հստակ պատկերացնում ենք, թե ինչի է ձգտում Սարգսյանը՝ երկրորդական, երրորդական է դառնում՝ ինչ է ասել նա այս թեմայով երկու տարի առաջ, և այսօր ինչպես է դրժում իր խոստումը: Որպեսզի Սերժ Սարգսյանն առաջիկա հինգ կամ տաս տարիներին շարունակի մնալ իշխանության ղեկին, նրան պետք էր կառավարման համակարգի փոփոխություն: 2014-ին Հայաստանի քաղաքական դաշտն անապատացած չէր ինչպես այսօր, և ընդդիմությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացը նույնացնում էր իշխանության վերարտադրության ցանկության հետ՝ դրան հակադրելով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: 

Հենց այս համատեքստում էլ երկու տարի առաջ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց չլինել նախագահ կամ վարչապետ, այլ խոսքով՝ հեռանալ: Ընդ որում, նրա խոսքի տողատակում, հեռանալու հորդոր կար նաև առաջին և երկրորդ նախագահներին: Սարգսյանը իմիտացնում էր, որ կառավարման նոր համակարգն իր հետ բերելու է նոր մարդիկ և նոր քաղաքականություն: Ժամանակը ցույց տվեց, որ գործ ունենք քաղաքական սովորական հնարքի հետ: Իրականության մեջ նոր կառավարման համակարգը փակում էր առաջին կամ երկրորդ նախագահների քաղաքական ռևանշի, այլ առաջնորդների քաղաքական հավակնությունների ճանապարհը՝ «կանաչ լույս» վառելով միայն Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: Հիմա, երբ քաղաքական խոչընդոտները վերացած են, Սերժ Սարգսյանը Ալ Ջազիրայի թղթակցի հետ անկեղծանում է և միանգամայն հնարավոր է համարում իր վարչապետության հեռանկարը: 

Ապրիլյան պատերազմը, սասանեց երկրի արտաքին, իսկ հուլիսյան դեպքերը՝ ներքին անվտանգությունը: Այնքան իրական ու առարկայական, որ իշխանությունը զգաց, հասարակական դժգոհության «9-րդ ալիքի» վտանգը: 

Կարեն Կարապետյանի ներկայացման ձևը շատ նման էր «ժառանգորդ» օպերացիային: Մոտավորապես այս ձևով 1999-ին, հեռանալուց առաջ Բորիս Ելցինը, հանրույթնան ու քաղաքական էլիտային ներկայացրեց վարչապետ Վլադիմիր Պուտինին:

Թվում էր, մինչև 2018-ի ապրիլն, երկրում հաստատվելու է «համաձայնեցված երկիշխանություն», որից հետո ամբողջ իշխանությունը կենտրոնանալու էր Կարեն Կարապետյանի ձեռքում: Բայց միայն թվում էր, որովհետև նույն Ալ Ջազիրայի հարցազրույցը բացահայտեց, որ Կարեն Կարապետյանին վերապահված է, ոչ թե նոր համակարգ ստեղծելու, այլ գործող համակարգում «հրդեհը մարելու» գործառույթ: Հիմա Սերժ Սարգսյանը խոստանում է խորհրդարանական օրինակելի ընտրություններ, որոնցում մեծ է լինելու կուսակցությունների դերը: Հերթական հնարքն է, որովհետև ընտրական համակարգի հիմքում դրված է տարածքային ռեյտինգային ցուցակի «ականը», որը ենթադրում է առաջիկա ընտրություններում ոչ թե քաղաքականի արժևորում, այլ քրեաօլիգարխիայի ռեստավրացիա: Եվ սա միանգամայն տրամաբանական է,եթե նկատի ունենանք, որ ընդդիմադիր դաշտում բաժնետեր է ոչ թե հասարակությունն, այլ նույն իշխանությունը: 

Խորհրդարանական մոդելը, Կարեն Կարապետյանի նշանակումը «իդեալական» ԸՕ-ն, ու նույնքան «իդեալական» ընտրությունները, ընդամենը գեղեցիկ հնարքներ են, որոնք գործադրվում են այսօր, վաղն իրենց տեղը զիջելով նորերի: Մնայունը՝ իշխանության ղեկին մնալու Սերժ Սարգսյանի ցանկությունն է:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված