Սայգակների մասսայական անկումը՝ «Սոյուզի» վայրէջքի հետևանք
Աշխարհ
Ղազախստանի հյուսիսում սայգակների մասսայական մահացությունը, հնարավոր է, կապ ունի այդ վայրում «Սոյուզ» տիեզերանավի վայրէջքի հետ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը՝ հղում անելով Ժանգելդինսկի շրջանի (Կուստանայի մարզ) գյուղատնտեսության բաժնի տնօրեն Ռուսլան Կուլետովին։
Նրա խոսքերով՝ մահացության հնարավոր պատճառը թունավորումն է։ «Կենդանիներն արածում էին այն վայում, ուր ապրիլի 27-ին վայրէջք է կատարել տիեզերական սարքը. արդյունքում մնացել էին թունավոր արտանետումներ։ Կենդանիները կերել են թունավորված խոտը»։
Սատկած սայգակների ընդհանուր թիվը այժմ հաշվվում է մոտ 120 գլուխ։ Լեշերը գտնվել են Սորշա բնակավայրից 20 կմ-ի վրա։
Սայգակները հաշվառված են Միջազգային Կարմիր գրքում և այժմ տարածված են Ղազախստանում, Ուզբեկստանում, Կալմիկիայում և արևմտյան Մոնղոլիայում։ 20-րդ դարի կեսերին նրանց գլխաքանակը հաշվվում էր մոտ երկու միլիոն, մինչդեռ այժմ այս կենդանիներից մնացել է ընդամենը 5000 գլուխ։ Կենդանատեսակը 2002 թվականին որակվել է որպես հույժ վտանգված։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ