ՀԱՊԿ-ն հինգ-վեց նախագիծ է իրականացնում Հայաստանի հետ. Նիկոլայ Բորդյուժա
Արտաքին Քաղաքական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հինգ-վեց նախագիծ է իրականացնում Հայաստանի հետ, որոնք վերաբերում են տնտեսական և ռազմական համագործակցությանը: Այս մասին այսօր կազմակրպված տեսակամուրջի ժամանակ հայտնեց ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ուրախ եմ, որ այդ ծրագրերը սկսել են իրագործվել: Ոչ միայն Հայաստանի հետ են նման բանակցություններ ընթանում, այլ նաև Ղազախստանի, Բելառուսի հետ: Այդ համագործակցությունը բավական հաջող է ընթանում»,- նշեց Բորդյուժան:
Նշենք, որ աշնանը Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի զորավարժությունները, որոնց կարող են մասնակցել կազմակերպության բոլոր 6 երկրները: Քննարկվելու են նաև Հայաստանում ռազմական տեխնիկայի սպասարկման 4 կայանների ստեղծման հարցերը: Բորդյուժան տեղեկացրեց, որ նախապատրաստումը զորավարժանքներին ակտիվորեն ընթանում է, կան կազմակերպչական խնդիրներ, որոնք լուծվում են:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Մայիսի 15-ին լրացել է ՀԱՊԿ 20-ամյակը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում