Կնոջ «ամենանորաոճ» տարիքը
Աշխարհ
Ոչ բոլոր կանայք են ծնվում գեղեցիկ, սակայն եթե կինը չի դառնում գեղեցիկ մինչև 30 տարեկանը, նա ուղղակի հիմար է: Ժամանակին այսպես է արտահայտվել լեգենդար Կոկո Շանելը (Coco Chanel), որը եղել է կանացի գեղեցկության և ոճի գիտակ: Ինչպես պարզել են գիտնականները, կանանց մեծ մասի ոճը ձևավորվում է ավելի հասուն տարիքում` մինչև 35 տարեկան դառնալը:
Բրիտանացի մասնագետների պատվերով անցկացված հարցման միջոցով մասնագետները փորձել են պարզել` որ տարիքում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց զգում առավելապես հմայիչ և նորաոճ:
Պարզվել է, որ ամեն երրորդ հարցված կինը տարեցտարի դառնում է ավելի բավարարված իր արտաքին տեսքով: Ի դեպ, հարցվածների 75 տոկոսը հայտնել է, որ տարիքի հետ իրենք դառնում են ավելի նորաոճ և ինքնավստահ: Մասնագետների հաշվարկներով` երկարատև փնտրտուքների և փորձարկումների արդյունքում սեփական ոճի ձևավորման հարցում կանանց մեծ մասը կողմնորոշվում է 35 տարեկանում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ