Ռուս փրկարարները դադարեցնում են Superjet-ի մնացորդների որոնումները
Աշխարհ
ՌԴ ԱԻՆ-ը դադարեցնում է ռուսաստանյան արտադրության Superjet-100 ինքնաթիռի վթարի վայրում որոնողական բոլոր աշխատանքները, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Դադարեցվել են նաև սև արկի որոնումները և սկսվել է Ինդոնեզիայից ԱԻՆ աշխատակիցների խմբի տարհանումը։ Լեռան մոտ, ուր տեղի է ունեցել վթարը, կմնա գերատեսչության 10 ներկայացուցիչ։
Փրկակարներին երկրից դուրս կբերեն ԱԻՆ-ի Ил-62 և Ил-76 ինքնաթիռներով։
Փրկարարական աշխատանքների արդյունքում տարբեր խմբեր մոտ 50 անգամ իջել են կիրճը, ուր ընկել են կործանված ինքնաթիռի բեկորները՝ հավաքելով մոտ 120 կտոր ջարդոն։
Հիշեցնենք, որ Superjet-100-ը կործանվել էր մայիսի 9-ին՝ բախվելով Ճավա կղզու Սալաք լեռանը։ Ինքնաթիռում եղել է 35 ինդոնեզացի, 8 ռուսաստանցի, ֆրասիացի և ամերիկացի։ Փրկվել ոչ ոքի չի հաջողվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ