Արտակ Զեյնալյանը տեղյակ չէ՞ DIY-ի դեպքերի մասին
Հասարակություն
Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած DIY ակումբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին «Հանրապետություն» կուսկացության անդամ Արտակ Զեյնալյանը տեղյակ չէ: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Զեյնալյանը: Նա նշեց, որ չի կարող տվյալ հարցի վերաբերյալ ո՛չ մասնավոր և ո՛չ էլ կուսակցության անունից դիրքորոշում հայտնել, քանի որ կուսակցությունում այդ հարցի վերաբերյալ քննարկումներ չեն եղել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ պայթեցրել էին Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը: Փաբի սեփականատեր Արմինե Օգանեզովան (Ծոմակ) լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ակումբը պայթեցրած անձանց ազատ արձակման գրավի գումարը՝ 1 մլն դրամ, վճարել են ՀՅԴ ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը։
Նշենք նաև, որ անդրադառնալով ակումբը պայթեցնողներին՝ Արծվիկ Մինասյանն ասել էր. «Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը