Մահացել է աշխարհահռչակ բարիտոն Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուն
Գիտություն և Մշակույթ
Բավարական Բերգ քաղաքում մայիսի 18-ին կյանքի 86-րդ տարում վախճանվել է աշխարհահռչակ բարիտոն Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուն, հաղորդում է BBC-ն։ Օպերային երգիչը համարվում է 20-րդ դարի ամենատաղանդավոր և ազդեցիկ կատարողներից մեկը ինչպես տեխնիկայի, այնպես էլ երգացանկի առումով։
Ինչպես գրում է The Guardian-ը, իր 50-ամյա երաժշտական կարիերայի ընթացքում Ֆիշեր-Դիսկաուն ձայնագրել և թողարկել է մի քանի հարյուր ձայնասկավառակ, ինչն ավելին է, քան ցանակացած այլ երգիչ արել է իրենից առաջ։ Հատկապես հայտնի են նրա շուբերտյան կատարումները, որոնցից միայն «Ձմեռային ուղի» լիդերների շարքը ձայնագրվել է 8 անգամ։
Իր այլ հայտնի կատարումների թվին են պատկանում Բենջամին Բրիտտենի «Ռազմական ռեքվիեմը»՝ գրված հատուկ Ֆիշեր-Դիկաուի ձայնի համար և կատարված դեռ 1962 թվականին, Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերան, Շումանի և Բրահմսի երգերի ձայնագրությունները։ Նրա ներդրումը մեծ է «Ֆիգարոյի հարսանիքը» և «Դուն Ժուան» օպերաների մեկնաբանություններում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում