Ոստիկանությունը բերման է ենթարկել Մշակութային բազմազանության օրվան նվիրված շքերթը խոչընդոտած երիտասարդներից մեկին
Հասարակություն
Քիչ առաջ մեկնարկած Մշակութային բազմազանության օրվան նվիրված շքերթի ժամանակ Նկարիչների միության շենքի առջև հավաքված երիտասարդներից մեկը հայհոյել է լրագրողի: Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանները երիտասարդին բերման են ենթարկել:
Նշենք, որ նա եղել է այն երիտասարդներից մեկը, ովքեր ներկայացել էին որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ հանդես գալով երթի դեմ:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, շքերթի մասնակիցներից բացի Կասկադում հավաքվել էին մի խումբ երիտասարդներ, որոնք երգում էին ազգային-հայրենասիրական երգեր ու ներկայանում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Նրանք նշել են, որ ոչ մի կազմակերպություն չեն ներկայացնում:
Մոսկվա կինոթատրոնի մոտակայքից ազգայնականներին են միացել նաև երեք հոգևորականներ, ողջունել են նրանց գաղափարները: Այս պահին շքերթի մասնակիցների հետ միասին երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ՝ փոխելով նախապես հայտարարված երթուղին, որով նախատեսված էր երթն ավարտել DIY փաբի մոտ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը