Ինտելեկտուալ խաղերի ուսանողական առաջնություն
Հասարակություն
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում կայացել է ինտելեկտուալ խաղերի Հայաստանի 8-րդ ուսանողական առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Արցախի բուհերի ուսանողները: «Ի՞նչ, Ե՞րբ, Որտե՞ղ» և «Էրուդիտ-կվարտետ» խաղերը վարել է Ռուսաստանի Դաշնության Էլիտար ակումբի գիտակ Ելենա Պոտանինան: Թեժ պայքարում ինտելեկտուալ խաղերի Հայաստանի 8-րդ ուսանողական առաջնության բացարձակ հաղթող է ճանաչվել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիմը: 2-րդ տեղը գրավել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի, իսկ 3-րդ տեղը` Երևանի պետական համալսարանի թիմերը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը