«Ալ–Քաիդան» ստանձնել է Եմենում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը
Աշխարհ
«Ալ–Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ներկայացուցիչները ստանձնել են Եմենի մայրաքաղաք Սանայում` նախագահական նստավայրի մոտ, մահապարտ–ահաբեկիչի կողմից այսօր իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդում է BBC–ն։
Ահաբեկչությունն իրականացվել է զինվորական շքերթի փորձի ժամանակ։ Վերջին տվյալներով` զոհվել է 70 զինվորական։
Եմենի զինվորական հրամանատարությունը շարունակում է խոշորամասշտաբ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել, որոնք ուղղված են երկրի հարավում թաքնվող «Ալ–Քաիդա»-ի ահաբեկիչներին հայտնաբերելուն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ