Երիտասարդները բողոքում են մշակույթի, մշակութային բազմազանության դեմ. Մամիկոն Հովսեփյան
Հասարակություն
Երիտասարդները բողոքում են մշակույթի, մշակութային բազմազանության դեմ: Լուրեր.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց PINK հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը` մեկնաբանելով այսօր տեղի ունեցած մշակութային բազմազանության շքերթն ու Նկարիչների միության ցուցահանդեսը մի խումբ ազգայնականների կողմից խոչընդոտելու երևույթը: Նրա խոսքերով` շքերթի մասնակիցների դեմ ակցիան կազմակերպված սադրանք է եղել։
«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչի՞ դեմ են բողոքում երիտասարդները, քանի որ միջոցառումը նվիրված է մշակութային բազմազանության համաշխարհային օրվան, որը ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան: Այդ միջոցառումների շարքն իրականացվում է ամբողջ աշխարհում: Այսինքն երիտասարդները բողոքում են մշակույթի՞, մշակութային բազմազանությա՞ն, Հայաստանի Հանրապետությա՞ն, ՄԱԿ Գլխավոր ասամբլեա՞յի, թե՞ ՄԱԿ–ի կազմում մնալու դեմ, և տարակուսելի է, որ նրանք որևէ հստակ պահանջ չեն ներկայացնում, և իրենց պատկերացումների շրջանակներում փորձում են պիտակավորել մշակութային այս միջոցառումը»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ այսօր մշակութային բազմազանության օրվան նվիրված շքերթի ժամանակ նկարիչների միության շենքի առջև քաշքշուկ է սկսվել: Շքերթի մասնակիցներից բացի Կասկադում հավաքվել էին մի խումբ երիտասարդներ, որոնք երգում էին ազգային-հայրենասիրական երգեր ու ներկայանում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Նրանք նշել են, որ ոչ մի կազմակերպություն չեն ներկայացնում:
Ավելացնենք նաև, որ արդեն 9-րդ տարին է՝ ողջ աշխարհում մայիսի 21-ին նշվում է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2002-ի դեկտեմբերի 20-ին թիվ 57/249 բանաձևով որոշում է կայացրել մայիսի 20-ը հռչակել Մշակութային բազմազանության օր և անդամ-պետություններին, հասարակական կազմակերպություններին առաջարկել է հասարակությանը տեղեկություններ տրամադրել մշակութային բազմազանության կարևորության և արժեքի մասին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը