Մալիում ցուցարարները ծեծի են ենթարկել նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին
Աշխարհ
Մալիի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դիոնկուդա Տռաորեն, այն բանից հետո, երբ իր գրասենյակ են ներխուժել իր նշանակումից զայրացած ցուցարարները և ծեծի ենթարկել նրան։ Ծեծի հետևանքով նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կորցրել է գիտակցությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է որ Տռաորեն գլխի լուրջ վնասվածքներ է ստացել։
Հազարավոր մարդիկ են հավաքվել Մալիի նախագահի նստավայրի մոտ` բողոքելով Տռաորեի պաշտոնավարման շարունակման դեմ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ