Հերթական հարձակումը DIY ակումբի վրա
Հասարակություն
Քիչ առաջ Լուրեր.com-ի թղթակիցը հայտնեց, որ հերթական հարձակումն է իրականացվել DIY ակումբի վրա։ Մի խումբ երիտասարդներ կոտրել են ակումբի դուռը, ներխուժել ներս և ջարդել ակումբում եղած գույքը։ Մեր տեղեկություններով` այս մասին հայտնել են ոստիկանություն, սակայն իրավապահ մարմինները դեռևս չեն արձագանքել։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, մայիսի 18-ին կրկին հարձակում էր տեղի ունեցել DIY փաբի վրա: Ականատեսների վկայությամբ` մեծ թվով երիտասարդների մի խումբ պատռել ու այրել է հաստատության պատերին փակցված պաստառները, որոնք պարունակել են հակաֆաշիստական կարգախոսներ, DIY փաբի պատին նկարել են սվաստիկա և հեռացել: Ոստիկանությունը բերման էր ենթարկել երկու կասկածյալների։
Նշենք, որ առաջին հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 8-ի առավոտյան, երբ պայթեցրել էին Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY փաբը: Փաբի սեփականատեր Արմինե Օգանեզովան հրդեհի մասին տեղեկացել էր առավոտյան 05:30-ին, «DIY փաբի» անվտանգության տեսախցիկը ֆիքսել էր հանցագործների դեմքերը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը